Դերասան Հայկ Մարությանը նույնպես գտնվում է Երևանի Կորյունի փողոցում՝  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մոտակայքում:

Դերասանը պատասխանելով լրագրողների հարցերին նշեց. «ՀՀԿ կուսակցության մեջ քաղաքականություն չի ընթանում, ամբողջ կուսակցության մեջ Սերժ Սարգսյանի թեկնածությանն այլընտրանք չունեն՝ այլ մարդ չունեն բացի նրանից:

Մենք ունենք մեծ խնդիր ոչ թե ՀՀԿ-ի հետ կապված, այլ ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող իրավիճակի: Ինչ տեղի է ունենում ՀՀԿ-ում անառողջ է»:

Մարությանը նաև ընդգծեց, որ նա պարզապես անցնում էր փողոցով և ուսանողները նրան կանգնեցրել են: Փողոցները փակ են եղել և դերասանը միացել է նրանց: