• Զգուշացեք կանանց նորաձևության ասպարեզում օրիգինալությունից. այն կարող է դիմակահանդեսի հասցնել:
  • Ստեղծել իրենց սեփական նորաձևությունն իրենց կարող են թույլ տալ միայն երիտասարդ կանայք: Հասուն և ծերացող կանայք պետք է հետևեն նորաձևությանը:
  • Գեղեցկության մասին հոգ տանել պետք է սկսել սրտից և հոգուց: Հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող օգնել:
  • Երբ աքսեսուար եք ընտրում, հանեք այն, ինչ վերջինն եք կրել:
  • Կնոջ համար կարևորը ոչ թե հագուստն է, այլ հաճելի պահելաձևը, մտածված գործելը և օրվա խիստ ռեժիմը:
  • Բաց գույնի հագուստ կրողը կնոջ տրամադրությունը դժվար է գցել:
  • Ժանյակը բնության երևակայության լավագույն իմիտացիան է: Իսկ մարգարիտը միշտ ճիշտ է:
  • Ընդունված է համարել, թե ճոխությունն աղքատության հակառակն է: Ոչ, ճոխությունը վուլգարության հակառակն է:
  • Լավ ճաշակ ունեցող մարդիկ բիժուտերիա են կրում: Մնացած բոլորը ստիպված են ոսկի կրել:
  • Գեղեցիկ հագուստը կարող է գեղեցիկ տեսք ունենալ կախիչի վրա: Սակայն դա ոչինչ չի նշանակում: Հագուստի մասին դատողություններ կարելի է անել, երբ կինը կրում է այն, երբ նա շարժում է ձեռքերը, ոտքերը, մարմինը:
  • Ազատությունը միշտ ոճային է:
  • Ձեռքերը կնոջ այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրրը:
  • Կնոջ համար տարիքն ամենակարևորը չէ: Կարելի է սքանչելի լինել 20 տարեկանում, հմայիչ՝ 40-ում, և աննկարագրելի մնալ մինչև կյանքի վերջը:
  • Օծանելիքն անտեսանելի, բայց անմոռանալի, անգերացանցելի նորաձև աքսեսուար է: Այն ցույց է տալիս կնոջ ի հայտ գալն ու շարունակում է հիշեցնել նրա մասին, երբ նա հեռանում է:
  • Եթե քեզ իր գեղեցկությամբ հիացրել է մի կին, բայց դու չես կարող հիշել, թե ինչ հագուստ էր նա կրում, նշանակում է՝ նա իդեալական է հագնված եղել:
  • Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը:
  • «Երբ է պետք օծանելիք օգտագործել»,- հարցում է մի երիտասարդ կին: «Երբ ցանկանում ես, որ քեզ համբուրեն»,- պատասխանում եմ ես:
  • Գեղեցկությունը մնում է, իսկ լավ արտաքինն՝ անհետանում: Բայց կանայք, չգիտես ինչու, չեն ձգտում գեղեցիկ լինել: Նրանք ցանկանում են լավիկը մնալ:
  • Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք պետք է նա ունենա:
  • Մի ձգտեք երիտասարդանալ: 50 տարեկանում արդեն ոչ ոք երիտասարդ չէ: Բայց ես շատ 50 տարեկան կանանց եմ ճանաչում, ովքեր ավելի գրավիչ տեսք ունեն, քան անխնամ երիտասարդ կանայք: