Դաշտանի ժամանակ ցավային զգացողությունների հիմնական «մեղավորը» պրոստագլանդին հորմոնանման նյութերն են: Նրանք գրգռում են այն հյուսվածքների նյարդային վերջավորությունները, որտեղ արտադրվել են, ինչով առաջացնում են արգանդի կծկումներ և էնդոմետրիումի` արգանդի ներքին պատի ելք արտազատուկներով և արյունով:

Ջանացեք, որ ձեր սննդի օրաբաժնում լինեն բոլոր անհրաժեշտ սննդանյութերը

Եթե ձեր սննդում բացակայում են անհրաժեշտ տարրերը, ապա դուք կտառապեք դրանց պակասից, հատկապես դաշտանի օրերին: Ուստի միանգամայն անհրաժեշտ է սնվել բազմազան սննդով, որը կարող է բավարարել օրգանիզմի վիտամինների պահանջը: Այդ ժամանակ ձեր օրգանիզմը կարող է ուժեղ լինել նաև դաշտանի ժամանակ:

Շագանակագույն բրինձ (պարունակում է շատ  B6 վիտամին ), որը նվազեցնում է այտուցները:

Նուշ, ընկույզ և դդմի սերմեր (պարունակում են մագնեզիում, որն օգնում է սպազմատիկ ցավերի ժամանակ)

Ձիթապտղի ձեթ և բրոկոլի (հարուստ են E վիտամինով)

Տերևային բանջարեղեն, ձուկ և հավ (նրանք պարունակում են երկաթ, որն օգնում է լրացնելու երկաթի պակասը դաշտանի ժամանակ)

Դարչինը և պապայան նույնպես բավական հարուստ են երկաթով

Ձեր սննդի օրաբաժնին ավեացրեք կոճապղպեղ: Այն օժտված է դաշտանի ժամանակ ցավը մեղմելու օգտակար հատկությամբ:

Աշխատեք չուտել արհեստական շաքարներով սնունդ, անցեք բնական շաքարով հարուստ մթերքների, օրինակ` ելակ: