«Եվրատեսիլ 2018»-ը հյուրընկալող Պորտուգալիայում արդեն սկսվել են մրցույթի հայաստանյան պատվիրակ Սևակ Խանաղյանի տեսաբացիկի նկարահանումները։ Այս տարի եվրատեսիլյան տեսաբացիկները, որոնք եթեր են հեռարձակվում յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ, կներկայացնեն Պորտուգալիայի տեսարժան վայրերը, պատմական ժառանգությունն ու արվեստը՝ մասնակից երկրների ներկայացուցիչների օգնությամբ։

«Անչափ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այստեղ լինել մինչև մրցութի սկիզբը։ Ճիշտ է, նկարահանումներն ընդամենը մեկ օր են տևում, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ Պորտուգալիայի մշակույթին։ Տեսաբացիկների գաղափարը ևս շատ հետաքրքիր է և, կարծում եմ, հանդիսատեսին դուր կգա։ Նկարահանումներն ավարտելուն պես մեկնելու եմ Ամստերդամ ՝ նախաեվրատեսիլյան մեծ համերգին մասնակցելու» – նշել է Սևակ Խանաղյանը։