Փետրվարի սկզբին դերասանուհի Ելենա Վարդանյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Ալեքսանդրին, որի մասին Life.panorama.am-ը պատմել է իր ընթերցողներին: Դերասանուհին որդու ծնունդից շատ չանցած վերադարձել է հարազատ՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:  Աշխատանքային ծրագրերի, ինչպես նաեւ որդու մասին Ելենան այսօր պատմել է Life.panorama.am-ին: Իր խոսքով՝ հիմա ապրում է կյանքի ամենաերջանիկ շրջանը:

«Հիմա ապրում եմ կյանքիս ամենագունեղ եւ ամենաերջանիկ շրջանը, քանի որ արդեն մայր եմ, ինչը յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծ երջանկությունն է. Հավատացեք՝ Աստծուն այս երջանկությունից ավելին չէի էլ խնդրել: Ինչ վերաբերվում է աշխատանքիս, ի շնորհիվ իմ մեծ ընտանիքի՝ կարճ ժամանակ անց վերադարձա թատրոն. մայրս, քույրս, ամուսինս ինձ օգնում են, որպեսզի ես չկտրվեմ իմ թատրոնից: Անշուշտ, ժամանակիս մեծ մասը երեխայիս եմ նվիրում, բայց փորձում եմ ժամանակ հատկացնել նաեւ կարիերայիս, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը»,- նշեց Ելենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում