Boomnews.am-ը գրում է. «Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության անփոփոխ ղեկավարը, անդրադառնալով այն հրապարակմանը, համաձայն որի` Գոհար Գասպարյանի և Սևակի հարաբերությունները լարվել են, Գոհարն ասել է, որ նման բամբասանքները երևակայության արդյունք են՝ հերթական անգամ աչքի ընկնելու, աղմուկի միջոցով իրենց վրա մի քիչ ուշադրություն հրավիրելու համար:

Մի պահ ուզում եմ պատկերացնել, թե ինչ հպարտությամբ է Գոհարը այդ տողերը ասել` մեծ կարծիք ունենալով թե’ իր, թե’ Սևակ Խանաղյանի վրա:

Մի պահ ցանկանում եմ տեսնել աչքերի այն փայլը, որը Գոհարի մոտ եղել է այս հարցազրույցի ժամանակ:
Հարգելի Գոհար, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Ձեր աշխատանքային գործունեության հետ կապված գրեթե որևէ դրական երևույթ չկա, որով կարելի է բարձրացնել Ձեր` որպես կազմակերպիչ և թիմի ղեկավար վարկանիշը, որն էլ հիմք հանդիսանա Ձեր անունը, որպես փիառ օգտագործելու համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում