«Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը պատմել է բիզնեսի զարգացման ռազմավարության մասին եւ բացել իր ղեկավարած մեդիահոլդինգի արտադրանքի բարձր վարկանիշի գաղտնիքը։

«Սեփական փրոդաքշըններով աշխատելու ТНТ հեռուստաալիքի ռազմավարությունն իրեն արդարացրել է։ Այդպես մեզ է պատկանում շուկայում ամենաթանկ բանը՝ ստեղծագործող տաղանդավոր տղաների աշխատանքը, առաջին հերթին` պրոդյուսերների։ Եվ այդպես մենք ստեղծում ենք ապրանք, որն սկզբում թվում է` թանկ կնստի, սակայն եթե ապրանքը մերն է, այն կարելի է փողի վերածել ինչպես հնարավոր է»,- ասել է Արթուր Ջանիբեկյանը Adindex հրատարակությանը տված հարցազրույցում։

«Մենք միշտ ավելի արագ ենք աճում, քան շուկան։ Մեծ հաշվով, մենք օգտագործում ենք «չինական» ռազմավարական պլանավորումը, այսինքն` գործընթացին նայում ենք 5-10 տարի առաջ կտրվածքով, քանի որ մեր առաջարկի ստեղծման տեխնոլոգիական գործընթացը 2,5-3 տարի է։ Այդկերպ մենք արդեն հիմա գիտենք՝ ինչ ենք եթեր հեռարձակելու երկու տարի անց գարնանը կամ աշնանը»,- ընդգծել է Ջանիբեկյանը։