Երրորդ երեխային սպասող Քեյթի ծննդաբերության ժամկետների մասին մինչ այժմ Քենսինգտոնյան պալատը հայտարարություն չի արել: Հայտնի է միայն, որ դքսուհին ծննդաբերելու է ապրիլին:
Սակայն իր տեսակետն է ներկայացրել լրագրող ու թագավորական փորձագետ Էմիլի Էնդրյուսը՝ նշելով, որ Քեյթը պետք է ծննդաբերի ապրիլի 23-ին, այն օրը, երբ Բրիտանիան նշում է Սուրբ Ջորջի տոնը:
Այս տեղեկությունը Քենսինգտոնյան պալատը ևս չի մեկնաբանել: